ՆԱՏՕ-ի անդամակցությունը չի փրկի Թուրքիային ռազմական հեղաշրջումից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i9598-ՆԱՏՕ_ի_անդամակցությունը_չի_փրկի_Թուրքիային_ռազմական_հեղաշրջումից
Մերձավոր Արեւելքի մասնագետ, թուրքագետ Մայքլ Ռուբին իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում հնարավոր ռազմական հեղաշրջմանը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն Հոդվածը հրապարակվել է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի կայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2016 15:24 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի անդամակցությունը չի փրկի Թուրքիային ռազմական հեղաշրջումից

Մերձավոր Արեւելքի մասնագետ, թուրքագետ Մայքլ Ռուբին իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում հնարավոր ռազմական հեղաշրջմանը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն Հոդվածը հրապարակվել է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի կայքում:

Նրա խոսքով՝ Թուրքիայում տիրող իրավիճակը անմխիթար է։ Խնդիրը ոչ միայն անվտանգության համակարգի խախտումների մեջ է։ Ռուբինը թվարկում է մի շարք այլ ներքին խնդիրներ։

Թուրքիայի զբոսաշրջային բիզնեսը ազատ անկման մեջ է, իսկ ազգային արժույթի թուլացումը բացասաբար է անդրադառնում քաղաքացիների սպառաողունակության վրա։

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես «վերահսկողությունից դուրս է գալիս»։ Նա ընդդիմադիրներին բանտերն է լցնում, ճնշում է լրատվամիջոցներին եւ ապարանքներ է կառուցում խելագար սուլթանի արագությամբ, շարունակում է Ռուբինը։

Փորձագետը անդրադառնում է քրդերի խնդրին՝ նշելով, որ սկզբում Էրդողանը վերականգնել էր բանակցությունները նրանց հետ, հետո նորից պատերազմի դիմել։ «Անկարան ոչ մի շանս չունի այս հակամարտությունում հաղթելու համար։ Եթե Թուրք զինվորականները որոշեն տապալել Էրդողանին, կարո՞ղ են նրանք ջրից չոր դուրս գալ։ Վերլուծությունների տեսակետից՝ այո, բայց ոչ նման բնույթի գործողություններին հավանություն տալու տեսակետից»,- նշում է հեղինակը։

Հեղինակը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունը չի փրկի Թուրքիային ռազմական հեղաշրջումից։

Slaq.am

25/3/2016