Սիրիացի պաշտոնատարն ընդգծեց Գոլանում այդ երկրի իշխանության իրավունքը
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծեց Գոլանի զավթված տարածքում այդ երկրի իշխանության իրավունքը:
Համաձայն «Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Մանզար Մանզարը Միջին Արևելքի իրավիճակի քննարկմանը նվիրված ԱԽ-ի նիստում կրկին անգամ քողազերծեց Սիրիայում ահաբեկչական խմբերի հանդեպ ցուցաբերվող Սիոնիստական ռեժիմի աջակցությունը:
Մանզարն ընդգծելով Իսրայելի ռեժիմի բռնազավթումից Սիրիայի գրավյալ տարածքների լիարժեք ազատագրման անհրաժեշտությունը, հավելեց. «Սիրիայի կառավարությունը մինչև 1967 թվականի հունիսի 4-ը գոյություն ունեցող սահմաններում Գոլանի զավթված տարածքում իշխանությունը համարում է իր անվիճարկելի իրավունքը»:
«Զավթվածը տարածքներն ու իրավունքները պիտի վերադարձվեն դրանց օրինական տերը համարվող Սիրիայի ժողովրդին»,-հայտարարել է սիրիացի պաշտոնատարը:
Սիրիայի բանակը վերջին օրերին այդ երկրի հարավային տարբեր նահանգներում, այդ թվում Դարաայում առաջընթաց է ունեցել և ահաբեկիչները հաստատել են Գոլանի մերձակա տարածքներում իրենց պաշտպանական գծերի ջախջախվելը: