Գազայի դեմ սիոնիստների հարձակման հետևանքով նահատակվե են երեք պաղեստինցիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96068-Գազայի_դեմ_սիոնիստների_հարձակման_հետևանքով_նահատակվե_են_երեք_պաղեստինցիներ
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի արևելքում գտնվող «Մալաքա» տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի հրետանային հարձակման հետևանքով նահատակվել են երեք և վիրավորվել մի քանի պաղեստինցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2018 01:55 Asia/Tehran
  • Գազայի դեմ սիոնիստների հարձակման հետևանքով նահատակվե են երեք պաղեստինցիներ

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի արևելքում գտնվող «Մալաքա» տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի հրետանային հարձակման հետևանքով նահատակվել են երեք և վիրավորվել մի քանի պաղեստինցիներ:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բախման ընթացքում «Քիսոֆիմ» ռազմաբազայի մերձակայքում Պաղեստինի դիմադրության պայքարողները վիրավորել են Սիոնիստական ռեժիմի բանակի մի զինծառայողի:

Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է Գազայի հատվածի արևելքում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) հենակետերի ռմբակոծման մասին:

Սիոնիստական ռեժիմը 2017 թվականի դեկտեմբերից սկսել է Գազայի հատվածի դեմ ավիահարվածների նոր շրջանը, որի հետևանքով մինչ այժմ նահատակվել ու վիրավորվել են հազարավոր պաղեստինցիներ: