Գազայի այրվող օդապարուկները չեղարկեցին Նեթանյահուի այցը Կոլումբիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96390-Գազայի_այրվող_օդապարուկները_չեղարկեցին_Նեթանյահուի_այցը_Կոլումբիա
Սիոնիստական ռեժիմի վարչապետի գրասենյակը հայտարարել է,որ Գազայի հատվածում տիրող անհանդարտ իրավիճակը և սիոնիստաբնակ ավանների ուղղությամբ այրվող օդապարուկների բաց թողնվելը շարունակվելու պատճառով չեղյալ է հայտարարվել Բենիամին Նեթանյահուի Կոլումբիա կատարելիք ուղևորությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 02, 2018 19:32 Asia/Tehran
  • Գազայի այրվող օդապարուկները չեղարկեցին Նեթանյահուի այցը Կոլումբիա

Սիոնիստական ռեժիմի վարչապետի գրասենյակը հայտարարել է,որ Գազայի հատվածում տիրող անհանդարտ իրավիճակը և սիոնիստաբնակ ավանների ուղղությամբ այրվող օդապարուկների բաց թողնվելը շարունակվելու պատճառով չեղյալ է հայտարարվել Բենիամին Նեթանյահուի Կոլումբիա կատարելիք ուղևորությունը:

Ինչպես հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, օգոստոսի 6-ին նախատեսված էր Բենիամին Նեթանյահուի եռօրյա այցը Կոլումբիա: Նա պատրաստվում էր մասնակցել  Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսի երդմնակալության արարողությանը և հանդիպել Հարավային Ամերիկայի երկրների ղեկավարների հետ:

Ավելի վաղ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը հրամայել էր փակել Գազայի հատվածի հյուսիսային «Քարամ Աբու Սալեմ» անցուղին և արգելել բենզինի ու գազի ներկրումն այդ տարածք: