Իրաքի քաղաքացին դատի է տվել ԱՄՆ-ին ու Բրիտանիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96436-Իրաքի_քաղաքացին_դատի_է_տվել_ԱՄՆ_ին_ու_Բրիտանիային
Բասրայում բնակվող մի իրաքցի Իրաքը բռնազավթելու և ավերելու, նաև այդ երկրում վտանգավոր հիվանդություններ տարածելու մեղադրանքով, ուրբաթ օրը դատի է տվել ԱՄՆ-ին ու Բրիտանիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 02:52 Asia/Tehran
  • Իրաքի քաղաքացին դատի է տվել ԱՄՆ-ին ու Բրիտանիային

Բասրայում բնակվող մի իրաքցի Իրաքը բռնազավթելու և ավերելու, նաև այդ երկրում վտանգավոր հիվանդություններ տարածելու մեղադրանքով, ուրբաթ օրը դատի է տվել ԱՄՆ-ին ու Բրիտանիային:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Մոհսեն Մաջբալը Բասրայի դատարանին ներկայացված բողոքի հայցում գրել է. «ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից Իրաքի բռնազավթման արդյունքը եղել է Իրաքի ենթակառուցվածքների լիարժեք ոչնչացումն ու բոլոր  գործարանների  փակվելը»:

«ԱՄՆ-ն ու Բրիտանիան Բասրա նահանգում մահաբեր հիվանդությունների և այդ թվում քաղցկեղի տարածման գլխավոր պատասխանատուն են համարվում»,-նշված է բողոքի հայցում:

Մաջբալն այս հայցում անդրադարձել է նաև իր երկրի գյուղատնտեսական ու անասնապահության ոլորտներին զավթիչների պատճառած վնասին:

Ալի Մոհսեն Մաջբալն այս հայցում պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ն ու Բրիտանիան ներողություն խնդրեն Իրաքի ժողովրդից և հատուցեն այդ երկրում պատերազմի ու բռնազավթումի պատճառած տույժը:

Մասսայական կոտորածի գոյության պատճառաբանությամբ, ԱՄՆ-ն ու Բրիտանիան 2003 թվականի մարտին ներխուժեցին Իրաք: Այս հայտարարությունը սակայն  չապացուցվեց: