ԱՄՆ կառավարության նոր նախագիծը՝ «Պաղեստինը քարտեզից ջնջելու» վերաբերյալ
Ամերիկյան Foreign Policy թերթը գրել է.«ԱՄՆ կառավարությունը, մասնավորապես այդ երկրի նախագահի փեսան Երուսաղեմը բռնագրավող ռեժիմին աջակցելու շրջանակում ձգտում է Պաղեստինի ամբողջությամբ վերացմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և խորհրդական՝ Ջերդ Քուշները Միջին Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) բյուջեն կրճատելով փորձում է ենթահող ստեղծել պաղեստինցիներին տեղահան անելու, Պաղեստինը քարտեզի վրայից ջնջելու և սիոնիստների երազանքն իրականացնելու համար:
UNRWA-ն իր աշխատանքն սկսել է 1949 թվականին Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի հետևանքով տեղահան եղած պաղեստինցիներին օգնելու համար:
Ամերիկյան թերթը նշել է.«Պաղեստինի վիճակագրական ծառայության գրասենյակի համաձայն՝ 70 տարի անցնելուց հետո, Պաղեստինի ժողովրդի մեծ մասը գտնվում են ապաստանյալի կարգավիճակում և նրանց թիվը 700 հազարից հասել է 5 միլիոնի»:
«ԱՄՆ Կոնգրեսը ևս վերջերս ճնշում է գործադրում ՄԱԿ-ի նկատմամբ UNRWA գործակալությանը կանխիկ օժանդակություններից զրկելու նպատակով, այս մասին վկայում է հունվարի 11-ին ուղարկված էլեկտրոնային մի նամակի բովանդակության բացահայտումը»,-գրել է Foreign Policy թերթը: