Իդլիբ նահանգում ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 45 մարդու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96645
Սիրիայի կառավարության հետ հաշտության ցանկությունը համընդհանուր դառնալու վախից «Թահրիր Ալ-Շամ» ահաբեկչական խումբը Սիրիայի արևմտյան Իդլիբ նահանգում մինչ օրս մահապատժի է ենթարկել ձերբակալվածներից 45 հոգու:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Օգոստոս 09, 2018 12:19 Asia/Tehran
  • Իդլիբ նահանգում ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 45 մարդու

Սիրիայի կառավարության հետ հաշտության ցանկությունը համընդհանուր դառնալու վախից «Թահրիր Ալ-Շամ» ահաբեկչական խումբը Սիրիայի արևմտյան Իդլիբ նահանգում մինչ օրս մահապատժի է ենթարկել ձերբակալվածներից 45 հոգու:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ահաբեկչական խմբի հետ կապված լրատվամիջոցները չորեքշաբթի գիշեր հայտարարել են.«Թահրիր Ալ-Շամ ահաբեկչական խմբի ահաբեկիչները ծավալուն գործողություններ են իրականացնում, որպեսզի ձերբակալեն Սիրիայի կառավարության հետ հաշտության միջնորդության մեջ կասկածվող անձանց և մինչ այժմ շատերի են ձերբակալել»:

Ահաբեկիչների հսկողության տակ գտնվող շրջաններից հազարավոր քաղաքացիներ պատերազմի բռնկման նախանշաններ տեսնելու պահից սկսել են դուրս գալ այդ շրջաններից:

Իդլիբ նահանգի Թուրքիային սահմանակից Ֆուե և Քաֆարյա ավանների բնակիչների դուրս գալուց հետո այդ շրջանների հսկողությունը ամբողջությամբ անցել է ահաբեկիչների ձեռքը: