ՀԱՄԱՍ-ը հերքել է Սիոնիստական ռեժիմի հետ համաձայնագիր ստորագրելու մասին հայտարարությունը
ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի ավագ անդամը հերքել է Կահիրայի բանակցության արդյունքում Սիոնիստական ռեժիմի հետ համաձայնագիր ստորագրելու մասին տարածված հայտարարությունը:
Հինգշաբթի օրը ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի ավագ անդամ Թահիր Ալ-Նոնոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրայում հանդիպում է ունեցել Դիմադրության շարժման ղեկավարների ու Պաղեստինի ազատագրման կազմակերպության պատվիրակության հետ»:
Ալ-Նոնոն հավելել է.«Այս հանդիպումների ընթացքում քննարկել ենք Պաղեստինի ներքին խնդիրները: Սիոնիստական ռեժիմի հետ համաձայնագրի ստորագրման հավակնությունը սուտ է»:
Հադես գալով մի հաղորդագրությամբ, ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է.«ՀԱՄԱՍ շարժման քաղաքական գրասենյակի տեղակալ Սալեհ Ալ-Արուրիի գլխավորությամբ մի պատվիրակություն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրայում հանդիպում են ունեցել «Իսլամական ջիհադ շարժման», «Ալ-Ահրար շարժման», «Ժողովրդական դիմադրության կոմիտեի» և «Ալ-Մոջահեդին շարժման» ղեկավարների հետ:
ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության մեջ ասված է.«Կահիրայի նիստում լուրջ և ընդգրկուն բանակցություններ են կատարվել Պաղեստինի կարիքների, խաղաղության հաստատման և ՀԱՄԱՍ ու «ՖԱԹՀ» շարժման միջև ազգային հաշտության հաստատման հնարավորությունների շուրջ»: