Ալ-Բարղուսի .«Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարը պաղեստինցիների կարմիր գիծն է »
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97011-Ալ_Բարղուսի_._Սիոնիստական_ռեժիմի_հետ_հրադադարը_պաղեստինցիների_կարմիր_գիծն_է
Պաղեստինի ազգային նախաձեռնության շարժման գլխավոր քարտուղարն անդրադարձել է Գազայի հատվածի պաշարմանը վերջ դնելու անհրաժեշտությանն, ասելով.«Պաղեստինցիների կարմիր գիծը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատումն է: Պաղեստինցիները մինչև ռեժիմի տապալումը շարունակելու են իրենց պայքարը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2018 12:37 Asia/Tehran
  • Ալ-Բարղուսի .«Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարը պաղեստինցիների կարմիր գիծն է »

Պաղեստինի ազգային նախաձեռնության շարժման գլխավոր քարտուղարն անդրադարձել է Գազայի հատվածի պաշարմանը վերջ դնելու անհրաժեշտությանն, ասելով.«Պաղեստինցիների կարմիր գիծը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատումն է: Պաղեստինցիները մինչև ռեժիմի տապալումը շարունակելու են իրենց պայքարը»:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոստաֆա Ալ-Բարղուսին ավելացրել է.«Պաղեստինյան խմբերի Կահիրե մեկնելու գլխավոր պատճառը պաղեստինցիների ազգային հաշտության իրականացումը և տարաձայնություններին վերջ դնելն է»:

«Պաղեստինյան բոլոր խմբերը պետք է միասնական լինեն՝ «Դարի գործարքը» ամերիկյան նախագծի դեմ պայքարի հարցում, քանի որ պաղեստինցիներին սպառնում է հրեաների հողերի մասին օրենքի հաստատումը, Պաղեստինի հրեականացման և սիոնիստական ափարթայդի համակարգի ամրապնդման վտանգը».-հավաստիացրել է նա:

Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատման մասին Ալ-Բարղուսին ասել է.«Իսրայելի օկուպանտ ու ռասիստ ռեժիմի հետ հրադադարի հաստատումը համարվում է պաղեստինցիների կարմիր գիծը, քանի որ պաղեստինիները երբեք չեն հրաժարվելու ափարթայդի ռեժիմի դեմ պայքարից»: