Իրաքի նախագահ.«Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են»
Իրաքի հանրապետության նախագահն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցներից կտուժեն նաև Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը»:
Կիրակի օրը Ալ-Ալամ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ֆուադ Մաասումն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ ասել է.«Այդ պատժամիջոցներից կտուժեն ոչ միայն Իրաքի կառավարություն ու ժողովուրդը, այլ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ստորագրած բոլոր երկրները»:
Իրաքի նախագահը հստակեցրել է.«Իրաքը չի կարող գործիք դառնալ ԱՄՆ-ի ձեռքում ընդդեմ մեկ այլ երկրի»:
Ընդգծելով Իրանի ու Իրաքի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, Ֆուադ Մաասումն հավելել է.«Իրանի իսլամական հանրապետությունը Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարի առաջին իսկ օրվանից ոչ միայն հումանիտար այլ ռազմական ու տեղեկատվական օգնություններ է ցուցաբերել Բաղդադին»:
Անցած շաբաթների ընթացքում Իրաքի քաղաքական խմբերն ու թևերը բողոքելով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի դեմ, Իրաքի ժողովրդի աջակցությունն են հայտնել Իրանի ժողովրդին: