ՀԱՄԱՍ.«Իսրայելի դեմ պայքարը կշարունակվի մինչև Պաղեստինի կատարյալ ազատագրումը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97115-ՀԱՄԱՍ._Իսրայելի_դեմ_պայքարը_կշարունակվի_մինչև_Պաղեստինի_կատարյալ_ազատագրումը
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմի հետ հակամարտության փիլիսոփայությունը հիմնված է Պաղեստինի ազատագրման և իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի, այդ թվում Ղոդսը և Ալ-Աղսա մզկիթը սիոնիստ զավթիչների ճիրաններից փրկելու նպատակի իրականացման վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2018 14:50 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ.«Իսրայելի դեմ պայքարը կշարունակվի մինչև Պաղեստինի կատարյալ ազատագրումը»

Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմի հետ հակամարտության փիլիսոփայությունը հիմնված է Պաղեստինի ազատագրման և իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի, այդ թվում Ղոդսը և Ալ-Աղսա մզկիթը սիոնիստ զավթիչների ճիրաններից փրկելու նպատակի իրականացման վրա»:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ շարժումը երկուշաբթի օրը Ալ-Աղսա մզկիթը հրդեհվելու 49-րդ տարելիցի առիթով հրապարակած հաղորդագրության մեջ հստակեցրել է.«Պաղեստինի Դիմադրության բոլոր խմբերը ի զորու են շարունակել պայքարն ու դիմադրությունը մինչև Պաղեստինի ու Ղոդսի ազատագրումը, պաղեստինցի փախստականների իրենց հայրենիք վերադարձը, պաղեստինցի գերիների ազատ արձակումը և Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծումը»:

ՀԱՄԱՍ-ն ընդգծել է. «Պաղեստինի ազատագրումը և սադրանքներին ու դրանց գլխավորը համարվող «Դարի գործարք»-ին դիմակայելը պահանջում են Պաղեստինի ազգային միասնության ամրապնդումը»:

Ալ-Աղսա մզկիթը 1969 թվականի օգոստոսի 21-ին հրդեհվեց ծագումով ավստրալիացի սիոնիստ Դենիս Մայքըլ Ռոհանի կողմից: