Սիոնիստական ռեժիմը վավերացրել է Ռամոլլահի մոտակայքում 650 սիոնիստական բնակավայրեր կառուցելու նախագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97159-Սիոնիստական_ռեժիմը_վավերացրել_է_Ռամոլլահի_մոտակայքում_650_սիոնիստական_բնակավայրեր_կառուցելու_նախագիծը
Շարունակելով սիոնիստաբնակ ավաններ կառուցելու ծրագիրը Սիոնիստական ռեժիմը մտադիր է Հորդանանի արևմտյան ափում Ռամոլլահ քաղաքի մոտակայքում գտնվող Բեյթ Իլի շրջանում նոր ավան կառուցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2018 14:54 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը վավերացրել է Ռամոլլահի մոտակայքում 650 սիոնիստական բնակավայրեր կառուցելու նախագիծը

Շարունակելով սիոնիստաբնակ ավաններ կառուցելու ծրագիրը Սիոնիստական ռեժիմը մտադիր է Հորդանանի արևմտյան ափում Ռամոլլահ քաղաքի մոտակայքում գտնվող Բեյթ Իլի շրջանում նոր ավան կառուցել:

Բրիտանիայի Սքայ Նյուզի կայքի հաղորդմամբ, ավելի վաղ սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները հայտարարել էին, որ համաձայնություն են տվել 296 բնակարան կառուցել Բեյթ Իլ ավանում:

Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտարարել են, որ Բեյթ Իլի բնակրանների գծագրությունը ավարտական փուլում է գտնվում:

Իսրայել Հիում օրաթերթը նույնպես գրել է, որ Բեյթ Իլ ավանի ընդլայնման նախագիծը անցած շաբաթ վավեցվել է Իսրայելի բնակարանաշինության նախարարության կողմից:

Պաղեստինյան շրջաններում սիոնիստաբնակ ավաններ կառուցելով Իսրայլեի օկուպանտ ռեժիմը մտադիր է փոփոխության ենթարկել այդ տարածաշրջանի դեմոգրաֆիան ու աշխարհագարական քարտեզը, որպեսզի իր իշխանությունը ամրապնդի օկուպացված տարածքներում: