Սիրիայի բանակն ազատագրել է երկրի տարածքից ավելի քան 96%
Օգոստոս 22, 2018 13:00 Asia/Tehran
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի տարածքի ավելի քան 96% -ը ազատագրվել է ահաբեկիչների օկուպացիայից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 2015 թվականից Սիրիայում սկսած ռազմական գործողություններից մինչ այժմ ազատագրվել է Սիրիայի տարածքի 96.5% -ը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Կալիբր թևավոր հրթիռներով ավելի քան 100 հարձակումներ է իրականացրել ահաբեկչական դիրքերի վրա Սիրիայում:
Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայի բանակը կարողացավ ԻԼԻՊ ահաբեկչակն խմբին դուրս վռնդել Սիրիայի տարածքից:
Սիրիայում մնացած ահաբեկչական խմբերը նույնպես պարտվում են:
Պիտակ