Եվրամիությունը դատապարտել է սիոնիստական ավանների ընդլայնման նախագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97267-Եվրամիությունը_դատապարտել_է_սիոնիստական_ավանների_ընդլայնման_նախագիծը
Եվրամիությունը դատապարտել է պաղեստինցիների տարածքներում սիոնիստաբնակ ավաններն ընդլայնելու Սիոնիստական ռեժիմի կաբինետի որոշումը: Այս մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2018 09:26 Asia/Tehran
  • Եվրամիությունը դատապարտել է սիոնիստական ավանների ընդլայնման նախագիծը

Եվրամիությունը դատապարտել է պաղեստինցիների տարածքներում սիոնիստաբնակ ավաններն ընդլայնելու Սիոնիստական ռեժիմի կաբինետի որոշումը: Այս մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Եվրամիությունը օգոստոսի 23-ի երեկոյան հրապարակել է մի հաղորդագրություն, որում խիստ դեմ է հանդես եկել Իսրայելի ռեժիմի քաղաքատիպ ավանների կառուցման քաղաքականությանը, այն համարելով անօրինական, որը հակասում է միջազգային իրավունքին և խոչընդոտում է խաղաղության հասնելու փորձերին:

Հաղորդագրության մեջ Եվրամիությունը երկու կողմերի օրինական իդեալների իրականացման միակ իրատեսական ուղին համարում է իսրայելական ու պաղեստինյան կողմերի և համաշխարհային ու տարածաշրջանային գործընկերների համագործակցությունը:

Հինգշաբթի օրը  Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստաբնակ ավանների ընդլայնման մասին որոշումը վավերացվելուց հետո, Սիոնիստական ռեժիմի կաբինետում  շինարարության ու ծրագրավորման կոմիտեն հաստատել է այդ տարածաշրջանում 1000 նոր բնակելի միավորների կառուցումը: