Սաուդյան Արաբիայի նոր դավադրությունը՝ պատերազմը Եմենից Լիբանան փոխադրելու համար
Լիբանանի «Ալ-Ախբար» օրաթերթը քողազերծել է Սաուդյան Արաբիայի նոր դավադրությունը՝ պատերազմը Եմենից Լիբանան փոխադրելու համար:
Լիբանանի «Ալ-Ախբար» օրաթերթը իր այսօրվա համարում գրել է, որ գաղտնի հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի օգնականները մի նիստի ժամանակ նրան խորհուրդ են տվել պատերազմը Եմենից Լիբանան փոխադրել:
Օրաթերթը գրել է, որ նիստում քննարկվել են Սիրիայի հարավային շրջանների ազատագրման քաղաքական ու ռազմական արդյունքները, Եմենում վերջերս տեղի ունեցած բախումների արդյունքները, դրանց ազդեցությունը արաբական ու իսլամական երկրներում Սաուդյան Արաբիայի դիրքի վրա և դրա հատուցման եղանակը:
Լիբանանի «Ալ-Ախբար» օրաթերթը գրել է, որ նիստից հետո, Սաուդյան Արաբիայում լրատվական գրոհ է սկսվել Լիբանանի դեմ: