Եմեն. ՄԱԿ-ը պետք է դատապարտի սաուդցի ագրեսորներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97498-Եմեն._ՄԱԿ_ը_պետք_է_դատապարտի_սաուդցի_ագրեսորներին
Եմենի Անսարալլահ շարժման խոսնակը ՄԱԿ-ին կոչ է արել ինքնուրույն գործել Եմենի զարգացումների և Սաուդյան ագրեսորների գործողությունների վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2018 07:57 Asia/Tehran
  • Եմեն. ՄԱԿ-ը պետք է դատապարտի սաուդցի ագրեսորներին

Եմենի Անսարալլահ շարժման խոսնակը ՄԱԿ-ին կոչ է արել ինքնուրույն գործել Եմենի զարգացումների և Սաուդյան ագրեսորների գործողությունների վերաբերյալ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Եմենի «Անսարալլահ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդոլսալամը պատասխանել է Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ Եմենի հարցով ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեին ասելով, որ այս կազմակերպությունը  պետք է գործի անկախ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Սաուդյան Արաբիայից և Միացյալ Արաբական Էմիրություններից:

Մոհամեդ Աբդոլսալամը հայտարարել է.« Եմենում փաստահավաք կոմիտեի զեկույցն ընդգրկում է Սաուդյան կոալիցիայի կողմից իրականացրած ոճրագործությունների փոքր մասը:

Եմենի «Անսարալլահ» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է ավելի մանրամասն քննարկի Սաուդյան Արաբիայի ագրեսիվ կոալիցիայի կողմից կատարված հանցագործությունները:

Մոհամեդ Աբդոլսալամը հավելել է. «Չնայած ՄԱԿ-ի փորձագետների զեկույցի թերություններին, այն հաստատեց, որ ծովային ստուգումներով ոչ մի զենք չի առգրավվել»:

ՄԱԿ-ի փորձագետներն իրենց ներկայացրած զեկուցում նշված են Սաուդյան ագրեսոր կոալիցիայի կողմից Եմենին պատճառած վնասներն ու ավերածությունները: 

Զեկույցում նշված է, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան Եմենի պատերազմում ոտնահարել են մարդու իրավունքները: