Եմեն. ՄԱԿ-ը պետք է դատապարտի սաուդցի ագրեսորներին
Եմենի Անսարալլահ շարժման խոսնակը ՄԱԿ-ին կոչ է արել ինքնուրույն գործել Եմենի զարգացումների և Սաուդյան ագրեսորների գործողությունների վերաբերյալ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Եմենի «Անսարալլահ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդոլսալամը պատասխանել է Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ Եմենի հարցով ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեին ասելով, որ այս կազմակերպությունը պետք է գործի անկախ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Սաուդյան Արաբիայից և Միացյալ Արաբական Էմիրություններից:
Մոհամեդ Աբդոլսալամը հայտարարել է.« Եմենում փաստահավաք կոմիտեի զեկույցն ընդգրկում է Սաուդյան կոալիցիայի կողմից իրականացրած ոճրագործությունների փոքր մասը:
Եմենի «Անսարալլահ» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է ավելի մանրամասն քննարկի Սաուդյան Արաբիայի ագրեսիվ կոալիցիայի կողմից կատարված հանցագործությունները:
Մոհամեդ Աբդոլսալամը հավելել է. «Չնայած ՄԱԿ-ի փորձագետների զեկույցի թերություններին, այն հաստատեց, որ ծովային ստուգումներով ոչ մի զենք չի առգրավվել»:
ՄԱԿ-ի փորձագետներն իրենց ներկայացրած զեկուցում նշված են Սաուդյան ագրեսոր կոալիցիայի կողմից Եմենին պատճառած վնասներն ու ավերածությունները:
Զեկույցում նշված է, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան Եմենի պատերազմում ոտնահարել են մարդու իրավունքները: