Ռուսաստանը Սիրիայում արևմտյան քիմիական դավադրության մասին փաստաթղթերը ներկայացրել է ՄԱԿ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97571-Ռուսաստանը_Սիրիայում_արևմտյան_քիմիական_դավադրության_մասին_փաստաթղթերը_ներկայացրել_է_ՄԱԿ_ին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը հայտարարել է, որ Մոսկվան տարբեր աղբյուրներից վստահելի ապացույցներ է տրամադրել ՄԱԿ-ին և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման կազմակերպությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2018 07:07 Asia/Tehran
  • Ռուսաստանը Սիրիայում արևմտյան քիմիական դավադրության մասին փաստաթղթերը ներկայացրել է  ՄԱԿ-ին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը հայտարարել է, որ Մոսկվան տարբեր աղբյուրներից վստահելի ապացույցներ է տրամադրել ՄԱԿ-ին և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման կազմակերպությանը:

«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն՝ ՌԴ արտգործնախարարը կոչ է արել այդ կազմակերպություններին պատասխանատվության ենթարկել Սիրիայում նման սադրիչ գործողությունների բացահայտման համար:

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին և տարածաշրջանում հումանիտար միջանցքի ստեղծման շուրջ բանակցություններին, Լավրովը նշել է, որ Սիրիայի կառավարությունը իրավունք ունի հեռացնել Իդլիբում տեղակայված ահաբեկիչներին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը մի քանի օր առաջ զգուշացրեց, որ Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են ահաբեկչական խմբերին հովանավորելով  Իդլիբում կեղծ քիմիական հարձակման մեջ մեղադրել Սիրիայի բանակին և այդ պատրվակով հարձակում իրականացնել Սիրիայի դեմ: