Եմենի արևմուտքում սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր սաուդցի ոտնձգիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97932-Եմենի_արևմուտքում_սպանվել_ու_վիրավորվել_են_հարյուրավոր_սաուդցի_ոտնձգիչներ
Եմենական ուժերը թակարդ լարելով, սաուդցի վարձկաններին ուղղել են դեպի ականապատ տարածք, որտեղ սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր սաուդցի ոտնձգիչներ և կործանվել են նրանց պատկանող տասնյակ ավտոմեքենաներ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 10, 2018 08:31 Asia/Tehran
  • Եմենի արևմուտքում սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր սաուդցի ոտնձգիչներ

Եմենական ուժերը թակարդ լարելով, սաուդցի վարձկաններին ուղղել են դեպի ականապատ տարածք, որտեղ սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր սաուդցի ոտնձգիչներ և կործանվել են նրանց պատկանող տասնյակ ավտոմեքենաներ:

Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, եմենական ուժերը Ալ-Հոդայդա նահանգի Ալ-Դորայհիմի քաղաքում իրականացրած հարձակման ընթացքում սպանել ու վիրավորել են տասնյակ ահաբեկիչների:

Ալ-Հուդայդայի օդանավակայանի արևելյան հատվածի գյուղերից ևս մաքրվել են սաուդցի վարձկանները, որոնք օդային, ծովային ու ցամաքային աջակցությամբ փորձում էին մուտք գործել այդ գյուղեր:

2015թ. մարտից, Եմենում Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների հարձակումներն սկսվելուց մինչ օրս, սպանվել են 14 հազար եմենցիներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են, իսկ միլիոնավոր եմենցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: