Եմենի արևմուտքում սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր սաուդցի ոտնձգիչներ
Եմենական ուժերը թակարդ լարելով, սաուդցի վարձկաններին ուղղել են դեպի ականապատ տարածք, որտեղ սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր սաուդցի ոտնձգիչներ և կործանվել են նրանց պատկանող տասնյակ ավտոմեքենաներ:
Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, եմենական ուժերը Ալ-Հոդայդա նահանգի Ալ-Դորայհիմի քաղաքում իրականացրած հարձակման ընթացքում սպանել ու վիրավորել են տասնյակ ահաբեկիչների:
Ալ-Հուդայդայի օդանավակայանի արևելյան հատվածի գյուղերից ևս մաքրվել են սաուդցի վարձկանները, որոնք օդային, ծովային ու ցամաքային աջակցությամբ փորձում էին մուտք գործել այդ գյուղեր:
2015թ. մարտից, Եմենում Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների հարձակումներն սկսվելուց մինչ օրս, սպանվել են 14 հազար եմենցիներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են, իսկ միլիոնավոր եմենցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: