Տասներեք օր շարունակ պաղեստինցիները նստացույց են անցկացնում Խան Ահմադ գյուղում
Ռասիստական պատի և ավանաշինության ընդդիմադիր խորհրդի նիստին «Փրկենք Խան Ահմարը» արշավախմբի համակարգողը հայտարարել է.«Պաղեստինցիները և մեծ թվով ակտիվիստներ 13 օր անընդմեջ նստացույց են անցկացնում Խան Ահմար գյուղում, որպեսզի կանխարգելեն սիոնիստների կողմից գյուղի ոչնչացումը:
Երկուշաբթի օրը, արշավախմբի համակարգող Աբդոլլահ Աբու Ռահմեն ասել է.«Պաղեստինին աջակցող հարյուրավոր օտարերկրյա ակտիվիստներ մտել են Խան Ահմար գյուղ և ներկայումս օտերերկրյա անձանց թիվը հասել է ավելի քան 1500-ի»:
ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ է արել Սիոնիստական օկուպանտ ռեժիմի ոտնձգություններին դիմակայելուց բացի, ծավալուն ցույցեր անցկացնել Խան Ահմարի բնակչությանը հովանավորելու համար:
Խան Ահմար Գյուղի բնակիչները Նեգեբի անապատի քոչվոր խմբերից են, որ 1953թ. իվեր սիոնիստների ձեռքով արտաքսվել են իրնց բնակավայրից ու ստիպված բնակություն են հաստատել Խան Ահմար գյուղում: