Իդլիբում հաղթանակը ձախողման կտանի «Դարի գործարք» նախագիծը. Բաշար Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99129-Իդլիբում_հաղթանակը_ձախողման_կտանի_Դարի_գործարք_նախագիծը._Բաշար_Ասադ
Սիրիայի նախագահն անդրադառնալով Իդլիբի գործողության սեմին արևմտյան կողմի բարձրացրած աղմուկին հայտարարել է, որ այս նահանգի ազատագրումը կձախողեցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի նախագծերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2018 03:53 Asia/Tehran
  • Իդլիբում հաղթանակը ձախողման կտանի «Դարի գործարք» նախագիծը. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահն անդրադառնալով Իդլիբի գործողության սեմին արևմտյան կողմի բարձրացրած աղմուկին հայտարարել է, որ այս նահանգի ազատագրումը կձախողեցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի նախագծերը:

«Ալ-Ալամ» հեռուստակայանը, հղում կատարելով Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ին հաղորդել է, որ Սիրիայի նախագահը կիրակի օրը «Բաաս» կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում ասել է. «Այն ինչ տեղի է ունենում Սիրիայում, չի կարելի առանձնացնել «Դարի գործարք»-ից»: «Դարի գործարք»-ը արծարծվել է Պաղեստինի հարցի հենց սկզբից, սակայն վերջերս հակաիսրայելական ճակատից որոշ երկրների հեռանալուց հետո, նոր թափ է ստացվել»:

«Դարի գործարք» կոչվող նախագծի համաձայն, Իսրայելը ստանձնում է Հորդանան գետի արևմտյան ափի գլխավոր բաժնի և սահմանային անցակետերի անվտանգության պատասխանատվությունը և Պաղեստինին են միացվելու միայն արևելյան Ղոդսի արաբական թաղամասերը: Իսկ զինաթափման հետ «Համաս»-ի համաձայնության դեպքում, Գազան ևս միացվելու է ստեղծվող պաղեստինյան պետությանը:

«Իդլիբի ազատագրումը վտանգ է ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի ու արևմուտքի նախագծերի համար: Այդուհանդերձ Իդլիբը պիտի դուրս բերվի ահաբեկիչների զավթումից»,-հայտարարել է Սիրիայի նախագահը նշելով, որ Սոչիում ձեռք բերված համաձայնությունը այլ տարածքներում նվաճումների իրագործման պատճառ է դառնալու և կանխելու է առավել արյունահեղությունը: