Կատարը Սաուդյան Արաբիայից պահանջում է պարզել իր առևանգված քաղաքացիների ճակատագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99447-Կատարը_Սաուդյան_Արաբիայից_պահանջում_է_պարզել_իր_առևանգված_քաղաքացիների_ճակատագիրը
Թուրքիայում սաուդյան վարչակազմի ընդդիմադիր լրագրողի սպանությունիվ հետո, Կատարի մարդու իրավունքների ազգային կոմիտեի ղեկավարը Սաուդյան Արաբիայից պահանջել է պարզել չորս կատարցիների ճակատագիրը, որոնք առևանգվել են այդ ռեժիմի կողմից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2018 11:46 Asia/Tehran
  • Կատարը Սաուդյան Արաբիայից պահանջում է պարզել իր առևանգված քաղաքացիների ճակատագիրը

Թուրքիայում սաուդյան վարչակազմի ընդդիմադիր լրագրողի սպանությունիվ հետո, Կատարի մարդու իրավունքների ազգային կոմիտեի ղեկավարը Սաուդյան Արաբիայից պահանջել է պարզել չորս կատարցիների ճակատագիրը, որոնք առևանգվել են այդ ռեժիմի կողմից:

Կատարի պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Իբն Սամիխ Ալ-Մարին նշել է, որ Ռիադն է պատասխանատու այդ չորս կատարցիների ճակատագրի համար:

Նա նշել է, որ չնայած այդ կոմիտեի ջանքերին, անհետացած կատարցիների հարազատները դեռևս ոչ մի տեղեկություն չունեն նրանց մասին:

Ալ-Մարին սաուդցի իշխանավորներից պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Բահրեյնն ու Եգիպտոսը 2017թ. հունիսի 5-ին, խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և շրջափակման ենթարկեցին այդ երկրին, այն պատճառով, որ Դոհան քայլ չեր պահում Ռիադի գլխավորած արաբական շարժման հետ: