Ահաբեկիչները Իդլիբում քիմիական նյութերի բեռնվածք են տեղափոխել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99682-Ահաբեկիչները_Իդլիբում_քիմիական_նյութերի_բեռնվածք_են_տեղափոխել
Թահրիր Ալ-Շամ ահաբեկչական խումբը Սիրիայի Իդլիբ քաղաքում քլոր և զարին պարունակող քիմիական նյութերի բեռնվածք է տեղափոխել Մարե Մեսրին թաղամասից՝ Ջասր Ալ-Շողուր թաղամաս:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2018 18:06 Asia/Tehran
  • Ահաբեկիչները Իդլիբում քիմիական նյութերի բեռնվածք են տեղափոխել

Թահրիր Ալ-Շամ ահաբեկչական խումբը Սիրիայի Իդլիբ քաղաքում քլոր և զարին պարունակող քիմիական նյութերի բեռնվածք է տեղափոխել Մարե Մեսրին թաղամասից՝ Ջասր Ալ-Շողուր թաղամաս:

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, տեղյակ աղբյուրները հայտարարել են, որ ահաբեկիչներն այդ նյութերը տեղափոխել են Սպիտակ սաղարտավորների ու մեծ թվով ահաբեկիչների վերահսկողությամբ:

Հոկտեմբերի 18-ին, Իդլիբի հյուսիսում գտնվող Թերմանին թաղամասում ուժգին պայթյուն է որոտացել Թուրքիայի, Բրիտանիանի ու Չեչնիայի փորձագետների վերահսկողության տակ գտնվող քիմիական զենքերի արտադրման օբյեկտում: Պայթյունի հետևանքով սպանվել են ինը արտասահմանցի փորձագետներ և Սպիտակ սաղարտավորների խմբավորման երկու անդամներ:

Թահրիր Ալ-Շամ ահաբեկչական խմբավորումը սեպտեմբերին Սպիտակ սաղարտավորների օգնությամբ այդ օբյեկտից մի քանի բեռնվածքներ է փոխադրել անհայտ տարածքներ՝ քիմիական հարձակում իրականացնելու նպատակով: