Սիրիացի փախստականներ Լիբանանից վերադարձել են հայրենիք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99874-Սիրիացի_փախստականներ_Լիբանանից_վերադարձել_են_հայրենիք
Սիրիացի մի խումբ փախստականներ Լիբանանից վերադարձել են հայրենիք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2018 13:35 Asia/Tehran
  • Սիրիացի փախստականներ Լիբանանից վերադարձել են հայրենիք

Սիրիացի մի խումբ փախստականներ Լիբանանից վերադարձել են հայրենիք:

ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ առավոտյան Լիբանանում գտնվող 250 սիրիացի փախստականներ Ալ-Դեբուսիա անցակետով ժամանել են Սիրիա :

Չորեքշաբթի օրը, ահաբեկիչների կողմից օկուպացված տարածքներում գտնվող ավելի քան 55 ընտանիքներ ժամանել են Սիրիայի բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներից հեռանալուց հետո, փախստականները տեղափոխվել են Համաում և Հալեպում գտնվող իրենց գյուղերը:

Սիրիայի մեծ տարածքները ազատագրվելուց և շատ նահանգները կառավարության վերահսկողության ներքո անցնելուց հետո,  սկսվել է սիրիացի փախստականների վերադարձի գործընթացը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, աշխարհի 45 երկրներում ապաստան են գտել ավելի քան 7 միլիոն սիրիացի փախստականներ: