Իրաքի վարչապետը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99900-Իրաքի_վարչապետը_քննադատել_է_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_միակողմանի_պատժամիջոցները
Իրաքի վարչապետն ընդգծել է ցանկացած տեսակի բոյկոտի, տնտեսական շրջափակման, այդ թվում ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ լինելու իր երկրի սկզբունքային դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2018 08:14 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները

Իրաքի վարչապետն ընդգծել է ցանկացած տեսակի բոյկոտի, տնտեսական շրջափակման, այդ թվում ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ լինելու իր երկրի սկզբունքային դիրքորոշումը:

Համաձայն «Ալ-Ալամ» լրատվական հեռուստակայանի հաղորդման, Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդիին հինգշաբթի օրն այդ երկրի նոր կառավարության առաջին նիստի ավարտին ասաց. «Պատժամիջոցների պատճառով տուժած Իրաքը չի հետևելու միջազգային օրենքների շրջագծից դուրս բոյկոտի ու տնտեսական պատժամիջոցների որևէ համակարգի»:

Աբդոլմահդին քննադատելով բարեկամ մի երկրի դեմ ոտնձգությունն ու հարձակումը, որի հետ Իրաքը ընդհանուր շահեր և հակաահաբեկչական ու խաղաղության հաստատման համատեղ նախագծեր ունի, ասաց. «Այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելը Իրաքի նոր կառավարության ծրագրերի գերակայություններից է»:

Մուղթադա սադրի գլխավորած «Սաեռուն» և Հադի ալ-Ամերիի գլխավորած «Ալ-Ֆաթհ» ընտրական կոալիցիաների հովանավորությունը վայելող Ադել Աբդոլմահդին չորեքշաբթի օրը որպես Իրաքի նոր վարչապետ, երդվեց այդ երկրի խորհրդարանում: