Հրդեհ Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում. մահացել է 3 երեխա
Մարտ 30, 2016 06:31 Asia/Tehran
Թուրքիայում փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է երեք սիրիացի երեխա։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, վիրավորվել է 6 մարդ։
Հրդեհը բռնկվել է Մարդին նահանգի Դերիք քաղաքի մոտակայքում գտնվող փախստականային ճամբարում։ Հաղորդվում է, որ զոհված երեխաները եղել են 3-ից 8 տարեկան։
Պիտակ