ՄԱԿ.«Երեխաների կյանքը վտանգելն անընդունելի է»
Հակադարձելով Գազայում սիոնսիտ բանակայինների կողմից երեք պաղեստինցի երեխաների սպանությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Երեխաների կյանքը վտանգելն անընդունելի է»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է.«Անտոնիո Գուտերեշը ցավ է հայտնում Գազայում երեք պաղեստինցի երեխաների նահատակության կապակցությամբ և պահանջում է քայլեր ձեռնարկել՝ պաղեստինցի երեխաների անվտանգությունն ապահովելու համար»:
Միջին Արևելքի խաղաղության հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Նիկոլայ Մելադինովը Թուիթերում վշտակցություն է հայտնել պաղեստինցի նահատակված երեխաների հարազատներին և գրել է, որ երեխաների կյանքը չպետք է վտանգվի:
Ավելի վաղ, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը միջազգային քրեական ատյանից պահանջել էր հետաքննություն անցկացնել Սիոնիստական ռեժիմի կողմից երեք պաղեստինցի երեխաների սպանության կապակցությամբ:
Կիրակի երեկոյան, Գազայի գոտու կենտրոնում գտնվող Դեյր Ալ-Բալահում, սիոնիստ բանակայինների հարձակման ընթացքում նահատակվել են երեք պաղեստինցի երեխաներ: