ՄԱԿ.«Երեխաների կյանքը վտանգելն անընդունելի է»
https://parstoday.ir/hy/news/world-i100060-ՄԱԿ._Երեխաների_կյանքը_վտանգելն_անընդունելի_է
Հակադարձելով Գազայում սիոնսիտ բանակայինների կողմից երեք պաղեստինցի երեխաների սպանությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Երեխաների կյանքը վտանգելն անընդունելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 07:34 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Երեխաների կյանքը վտանգելն անընդունելի է»

Հակադարձելով Գազայում սիոնսիտ բանակայինների կողմից երեք պաղեստինցի երեխաների սպանությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Երեխաների կյանքը վտանգելն անընդունելի է»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է.«Անտոնիո Գուտերեշը ցավ է հայտնում Գազայում երեք պաղեստինցի երեխաների նահատակության կապակցությամբ և պահանջում է քայլեր ձեռնարկել՝ պաղեստինցի երեխաների անվտանգությունն ապահովելու համար»:

Միջին Արևելքի խաղաղության հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Նիկոլայ Մելադինովը Թուիթերում վշտակցություն է հայտնել պաղեստինցի նահատակված երեխաների հարազատներին և գրել է, որ երեխաների կյանքը չպետք է վտանգվի:

Ավելի վաղ, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը միջազգային քրեական ատյանից պահանջել էր հետաքննություն անցկացնել Սիոնիստական ռեժիմի կողմից երեք պաղեստինցի երեխաների սպանության կապակցությամբ:

Կիրակի երեկոյան, Գազայի գոտու կենտրոնում գտնվող Դեյր Ալ-Բալահում, սիոնիստ բանակայինների հարձակման ընթացքում նահատակվել են երեք պաղեստինցի երեխաներ: