Ստամբուլում Զարիֆը բանակցել է Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i100066-Ստամբուլում_Զարիֆը_բանակցել_է_Թուրքիայի_և_Ադրբեջանի_արտգործնախարարների_հետ
Երեքշաբթի օրը, Իրանի արտգործնախարարը Ստամբուլում առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 09:03 Asia/Tehran
  • Ստամբուլում Զարիֆը բանակցել է Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Երեքշաբթի օրը, Իրանի արտգործնախարարը Ստամբուլում առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Զարիֆը և Մամեդյարովը մտքերի փոխանակում են կատարել երկկողմ համագործակցությունների, տարածաշրջանային ու իսլամ աշխարհի հետ կապված հարցերի շուրջ:

Նախքան Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ նիստի սկսվելը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Մեվլութ Չավուշօղլուի հետ խոսել է երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Երկուշաբթի օրը, գլխավորելով մի պատվիրակություն, Ստամբուլ է մեկնել Զարիֆը՝ Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների 6-րդ եռակողմ նիստին մասնակցելու նպատակով:

Նիստում քննարկվելու է քաղաքական ու տնտեսական ոլորտներում եռակողմ համագործակցության ընդլայնումը: