Փխենյանը հրաժարվում է ԱՄՆ-ին հանձնել իր միջուկային կառույցների ցանկը
https://parstoday.ir/hy/news/world-i100095-Փխենյանը_հրաժարվում_է_ԱՄՆ_ին_հանձնել_իր_միջուկային_կառույցների_ցանկը
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն ասել է. «Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են, որ ԱՄՆ-ի վարչակազմի թշնամական ռազմավարության պատճառով, ԱՄՆ-ին չեն տրամադրելու այդ երկրի ատոմային ռազմական կառույցների ցուցակը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2018 08:17 Asia/Tehran
  • Փխենյանը հրաժարվում է ԱՄՆ-ին հանձնել իր միջուկային կառույցների ցանկը

Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն ասել է. «Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են, որ ԱՄՆ-ի վարչակազմի թշնամական ռազմավարության պատճառով, ԱՄՆ-ին չեն տրամադրելու այդ երկրի ատոմային ռազմական կառույցների ցուցակը»:

ԻՌՆԱ-ի  հաղորդման համաձայն, Մուն Չուն Ինն ընդգծել է. «Հարավային Կորեայի նախագահի և նրան ընկերակցող պատվիրակության սեպտեմբերին Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ, Հյուսիսային Կորեայի իշխանությունները հստակ կերպով ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, հայտարարելով, որ  ԱՄՆ-ի թշնամության պատճառով, պատրաստ չեն նման ցուցակ պատրաստել և այն տրամադրել Վաշինգտոնին»:

Հյուսիսային Կորեան ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Կորեական թերակղզու ապազինման բանակցություններում ազնիվ չէ և նրան ծրագրերում ու ռազմավարության մեջ բազմաթիվ անորոշություններ կան: