Լոնդոնում դանակով հարձակում է տեղի ունեցել
Լոնդոնում դանակով տեղի ունեցած հարձակման հետևանքով Sony ընկերության շենքում երկու հոգի վիրավորվել է:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի ոստիկանությունը ուրբաթ օրu հայտարարել է, որ Լոնդոնի Kensington թաղամասում գտնվող Sony ընկերության գրասենյակում, դանակով տեղի ունեցած հարձակման հետևանքով, երկու հոգի վիրավորվել է:
Լոնդոնի ոստիկանության մամլո խոսնակը նշել է, որ հարձակվողը ձերբակալվել է: Նա հավելել է.«Միջադեպը ահաբեկչական գործողություն չի եղել»:
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ խոշոր հրդեհ է բռնկվել: Ականատեսներից մեկի խոսքով՝ հրդեհի բռնկվելուց առաջ պայթյունի ձայներ են լսվել: Կրակը բռնկվել է դեսպանատան հարևանությամբ գտնվող ռեստորանում:
Աղբյուրը նկատում է, որ միջադեպն առավել ուշագրավ է վերջերս Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության աղմկահարույց դեպքի ֆոնին: