Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
https://parstoday.ir/hy/news/world-i217366-Լոնդոնում_թրով_հարձակումից_վիրավորված_13_ամյա_տղան_մահացել_է
Լոնդոնում թրով հարձակման հետևանքով վիրավորված 13-ամյա տղան մահացել է։ Այս մասին հաղորդում է SkyNews պարբերականը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2024 17:16 Asia/Tehran
  • Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է

Լոնդոնում թրով հարձակման հետևանքով վիրավորված 13-ամյա տղան մահացել է։ Այս մասին հաղորդում է SkyNews պարբերականը։

Ըստ ոստիկանության գլխավոր տեսուչի տրամադրած տեղեկությունների՝ թրով վնասվածքներ ստանալուց հետո տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց նա մահացել է։

Նա հավելել է, որ ոստիկանության երկու սպա ունի լուրջ վնասվածքներ, ևս երկու մարդ հիվանդանոցում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի արևելքում թրով զինված մի տղամարդ հարձակվել է մարդկանց վրա՝ վիրավորելով 5 հոգու, այդ թվում՝ 2 ոստիկանի։ 36-ամյա կասկածյալը ձերբակալված է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպն ահաբեկչության հետ առնչություն չունի