Իսպանիայում ճառագայթաակտիվ նյութերով ճամպրուկ Է կորել
https://parstoday.ir/hy/news/world-i10030-Իսպանիայում_ճառագայթաակտիվ_նյութերով_ճամպրուկ_Է_կորել
Իսպանիայի միջուկային անվտանգության խորհուրդը հայտարարել Է ճառագայթաակտիվ նյութեր պարունակող ճամպրուկի անհետանալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2016 10:20 Asia/Tehran
  • Իսպանիայում ճառագայթաակտիվ նյութերով ճամպրուկ Է կորել

Իսպանիայի միջուկային անվտանգության խորհուրդը հայտարարել Է ճառագայթաակտիվ նյութեր պարունակող ճամպրուկի անհետանալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Խոսքը վերաբերում Է ցեզիում-137-ին եւ ամերիցիում-241-ին: Դրանք համեմատաբար ոչ բարձր ճառագայթում են արձակում, սակայն խորհուրդը նախազգուշացնում Է, որ որոշակի հանգամանքներում այդ նյութերն, այնուամենայնիվ, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց համար:

Ինչպես հաղորդում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, ճառագայթաակտիվ նույթերը հատուկ սարքերում օգտագործվել են հողի խտության եւ խոնավության չափման համար, որոնք պատկանել են ինժեներա-շինարարական ընկերությանը:

Այդ սարքերը պահվում Էին վառ նարնջագույն ճամպրուկում, որն ընկերությունը փոխադրում Էր իր ավտոմեքենայով: Սակայն այժմ այդ ճամպրուկն անհետ կորել Է:

Բացառված չԷ, որ այն գողացել են, սակայն դրանում ընկերությունն առայժմ հաստատ համոզված չԷ: