Հրաձգություն Է տեղի ունեցել Կալիֆոռնիայում . կա 13 զոհ
Նոյեմբեր 08, 2018 13:34 Asia/Tehran
Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը հայտարարել է,որ այդ նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ:
«Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը հայտարարել է,որ նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն Է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թաուզընդ-Օուքս քաղաքում: Արտակարգ պատահարի հետևանքով կան 13 զոհվածներ և բազմաթիվ վիրավորներ:
Ըստ ոստիկանության հայտարարության՝ հրաձգություն իրականացրած անձը սպանվել է:
Ըստ հաղորդման՝ անհայտ զինված տղամարդը չորեքշաբթի երեկոյան մտել Է Borderline Bar and Grill բարը և մոտավորապես 30 կրակոց արձակել այնտեղ գտնվող մարդկանց վրա:
Դեռևս հրաձգության պատճառների մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:
Պիտակ