Հրաձգություն Է տեղի ունեցել Կալիֆոռնիայում . կա 13 զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i100464-Հրաձգություն_Է_տեղի_ունեցել_Կալիֆոռնիայում_._կա_13_զոհ
Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը հայտարարել է,որ այդ նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2018 13:34 Asia/Tehran
  • Հրաձգություն Է տեղի ունեցել  Կալիֆոռնիայում . կա 13 զոհ

Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը հայտարարել է,որ այդ նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ:

«Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը հայտարարել է,որ նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն Է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թաուզընդ-Օուքս քաղաքում: Արտակարգ պատահարի հետևանքով կան 13 զոհվածներ և բազմաթիվ վիրավորներ:

Ըստ ոստիկանության հայտարարության՝ հրաձգություն իրականացրած անձը սպանվել է:

Ըստ հաղորդման՝  անհայտ զինված տղամարդը չորեքշաբթի երեկոյան  մտել Է Borderline Bar and Grill բարը և մոտավորապես 30 կրակոց արձակել այնտեղ գտնվող մարդկանց վրա:

Դեռևս հրաձգության պատճառների մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվել: