ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատականների նախագիծը՝ Վաշինգտոն-Ռիադ համաձայնության դեմ
Լրատվամիջոցների տեղեկացմամաբ, ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատականները նախագիծ են ներկայացրել Վաշինգտոն-Ռիադ համաձայնության դեմ:
Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համագործակցության արգելման նախագիծը ներկայացվելու է միջնստաշրջանային ընտրություններում դեմոկրատականների կողմից մանդատների մեծամասնությանը տիրելուց հետո:
Կալիֆորնիայի ներկայացուցիչ Բրեդ Շերմանը այդ նախագծի գլխավոր հեղինակներից ու Արաբիայի հետ միջուկային համաձայնության խիստ ընդդիմադիրներից է:
Շերմանը Կոնգրեսից պահանջում է քվեարկության դնել այդ համաձայնությունը և ձայն չշահելու դեպքում չեղարկել Ռիադ-Վաինգտոն համաձայնությունը:
Մասաչուսեթսի դեմոկրաական սենատոր Էդվարդ Մարքեյը և Ֆլորիդայի հանրաապետական սենատոր Մարք Ռուբիոն սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության հարցում սաուդյան ռեժիմի ոճրագործոււթյունը քողազերծելով, նախագահ Թրամփից պահանջել են դադարեցնել միջուկային հարցով Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունը: