Գործակալությունը 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i100643-Գործակալությունը_13_րդ_անգամ_հաստատեց_ՀԳՀԾ_ի_հանդեպ_Իրանի_հավատարմությունը
ԱԷՄԳ-ն, հրապարակելով իր սեզոնային նոր զեկույցը, 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2018 03:38 Asia/Tehran
  • Գործակալությունը 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը

ԱԷՄԳ-ն, հրապարակելով իր սեզոնային նոր զեկույցը, 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա  Ամանոն երկուշաբթի օրն իր վերջին զեկույցում հաստատեց, որ Իրանը շարունակում է գործադրել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր միջուկային պարտավորությունները:

Ամանոն հաստատեց, որ Իրանը չի գերազանցել ուրանի հարստացման ու պահեստավորման համար հստակեցված սահմանները և արտոնել է իր միջուկային կենտրոններում գործակալության քննիչների ստուգումները:

ԱԷՄԳ-ի ընթացակարգի համաձայն, Վճռադատ խորհրդի սեզոնային նստաշրջանից 7-ից 10 օր առաջ խմբագրում է իր զեկույցը և դա ընթերցման համար տրամադրում է գործակալության անդամ երկրներին:

ԱԷՄԳ-ի Վճռադատ խորհրդի սեզոնային երկօրյա նստաշրջանը նոյեմբերի 22-ին գումարվելու է Վիեննայում:

ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց ի վեր ԱԷՄԳ-ն կանոնավոր կերպով յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ զեկուցել է ՀԳՀԾ-ի և Իրանի միջուկային աշխատանքների ու կառույցների հետ կապված պարտավորությունների գործադրման ընթացքի մասին և հաստատել է այդ պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը: