Հյուսիսային Կորեան հաջողությամբ նոր զենք է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/world-i100754-Հյուսիսային_Կորեան_հաջողությամբ_նոր_զենք_է_փորձարկել
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը տեղեկացրեց այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի ներկայությամբ ու վերահսկողությամբ ռազմավարական նոր արդիական զենքի փորձարկման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2018 03:41 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան հաջողությամբ նոր զենք է փորձարկել

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը տեղեկացրեց այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի ներկայությամբ ու վերահսկողությամբ ռազմավարական նոր արդիական զենքի փորձարկման մասին:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունն ուրբաթ առավոտյան հայտարարեց, որ նոր զենքն ընդլայնում է Փխենյանի ռազմական կարողությունը:

Հաղորդման մեջ որևէ ակնարկ չի կատարվել փորձարկված զենքի տեսակին:

Հարավային Կորեայի «Յունհափ» լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ փորձարկված զենքի մասին մանրամասնությունները բացակայում են:

Ամերիկյան ԶԼՄ-ներ ավելի վաղ հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ բանակցություններին զուգահեռ Փխենյանի մերձակայքում զբաղված է նոր հեղուկ վառելիքով միջմայրցամաքային հրթիռների արտադրմամբ: