Կանադան ևս պատժամիջոցներ է սահմանելու Սաուդյան Արաբիայի նկատմամբ
(last modified Fri, 16 Nov 2018 09:16:19 GMT )
Նոյեմբեր 16, 2018 12:46 Asia/Tehran
  • Կանադան ևս պատժամիջոցներ է սահմանելու Սաուդյան Արաբիայի նկատմամբ

Ողջունելով ԱՄՆ-ի կողմից Արաբիայի 17 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը,Կանադայի ԱԳ նախարարը տեղեկացրել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հեղինակների դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականության մասին:

Ինչպես հաղորդում է «ՍԻ ԷՆ ԷՆ» հեռուստաընկերությունը, Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա  Ֆրիլանդը հինգշաբթի օրը հայտարարել է.«Օտտավան ողջունում է Ռիադի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների սահմանումը:Կանադան քննարկում է առաջիկա օրերին նման քայլեր ձեռնարկելու հարցը»:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուշացած ու ցուցադրական քայլի դիմելով պատժամիջոցներ է սահմանել Սաուդյան Արաբիայի 17 քաղաքացիների,այդ թվում Ստամբուլում այդ երկրի ավագ հյուպատոսի նկատմամբ:

Սույն թվականի Օգոստոսին Կանադայի կառավարությունը քննադատել էր Արաբիային՝ այդ երկրում մարդու իրավունքների ակտիվիստների ձերբակալությունների պատճառով: Այդ թվականից լարվել են Ռիադ-Օտտավա հարաբերությունները: Երկու երկրի միջև դադարել են առևտուրն ու ներդրումները:  

Կանադայի կողմից Ռիադին ուղղված քննադատությունից հետո, Արաբիայի ռեժիմը երկրից արտաքսեց Կանադայի դեսպանին և  միևնույն ժամանակ  այդ երկրից հետ կանչեց իր դեսպանին: