Առևտրական պալատների համաշխարհային ֆեդերացիայի նախագահը ողջունում է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Առևտրական պալատների համաշխարհային ֆեդերացիայի նախագահը կարևորել է ԵՄ-ի կողմից ԻԻՀ-իի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, հինգշաբթի օրը Իրանի որոշ նահանգների առևտրական պալատների տնօրեները և Իրան-Սլովակիա առևտրական համատեղ հանձնաժողովի պատասխանատուները, Սլովակիայում հանդիպում և զրույց են ունեցել Սլովակիայի առևտրա-արդյունաբերության պալատի և առևրական պալատների համաշխարհային ֆեդերացիայի տնօրեն Ռոբերտ Միհուկի հետ:
Հանդիպման ընթացքում, ընդգծելով, որ առևտրական պալատների համաշխարհային ֆեդերացիան սկզբունքորեն դեմ է համաշխարհային առևտրի բնականոն գործնթացը խափանող ցանկացած պատժամիջոցի հետ, Ռոբերտ Միհուկը կարևորել է ԵՄ-ի ու Սլովակիայի կողմից Իրանի հետ առևտրա-տնտեսական հարաբերություններին ընդլայնմանը ցուցաբերվող աջակցության անհրաժեշտությունը: