Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ-ին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i100787-Թուրքիայի_ՆԳ_նախարարն_ԱՄՆ_ին_մեղադրել_է_պատերազմ_հրահրելու_մեջ
Թուրքիայի ՆԳ նախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու և տարածաշրջանն անապահով դարձնելու նպատակով ասիական երկրներում պատերազմ հրահրելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2018 03:29 Asia/Tehran
  • Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ-ին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ

Թուրքիայի ՆԳ նախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու և տարածաշրջանն անապահով դարձնելու նպատակով ասիական երկրներում պատերազմ հրահրելու մեջ:

Համաձայն «Անադոլու» լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման Սուլեյման Սոյլուն Թուրքիայի խորհրդարանի նիստում ասել է. «Ասիական երկրների և մասնավորապես Միջին Արևելքի տարածաշրջանի բոլոր ճգնաժամերը նախագծվել ու իրականացվել են ԱՄՆ-ի ու նրա արևմտյան պաշտպանների կողմից:

Թուրքիայի ՆԳ նախարարն այդ երկրի 2016 թվականի հուլիսի ձախողած հեղաշրջումը և Աֆղանստանում պատերազմը շարունակվելու ուղղությամբ ջանքն ԱՄՆ-ի սադրանքն է համարել: Նա հավելել է. «Արևմուտքը Միջին Արևելքում ճգնաժամի ստեղծման մեկնարկը դրեց Իսրայելի ստեղծմամբ և Միջին Արևելքում ու ասիական երկրներում բազմաթիվ պատերազմներ հրահրելով, իր ավերիչ քայլերի ու նպատակների իրագործման համար հող նախապատրաստեց:

«Երբ ԱՄՆ-ն 2002 թվականին բռնազավթեց Աֆղանստանն, այդ երկրում 17 հազար հեկտար հողատարածքները հատկացված էին խաշխաշի ցանքսին, մինչդեռ այդ տարածքները 2017 թվականին աճեցին 328 հազար հեկտարի»,-հավելել է Թուրքիայի ՆԳ նախարարը: