Ռուսաստանը պատրաստ է զենք մատակարարել Բելառուսին
https://parstoday.ir/hy/news/world-i100851-Ռուսաստանը_պատրաստ_է_զենք_մատակարարել_Բելառուսին
Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է զենք մատակարարել Բելառուսին, եթե այս երկիրը դա կարիք ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) սպառնալիքներին դիմակայելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2018 13:38 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է զենք մատակարարել Բելառուսին

Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է զենք մատակարարել Բելառուսին, եթե այս երկիրը դա կարիք ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) սպառնալիքներին դիմակայելու համար:

Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին դիմակայելու անհրաժեշտ օգնություններ ու միջոցառումներ կտրամադրվեն Մինսկին:

Բաբիչն ընդգծել է.«Ռուսաստանը պաշտպանական հարցերում երբեք իրեն չի առանձնացնում Բելառուսից»:

Բելառուսում ՌԴ դեսպանը հավելել է.«Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ն զինտեխնիկա է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանային շրջաններում»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի սպառնալիքները շարունակվելու դեպքում, ավելի մեծ քանակությամբ զենքի կարիք կունենա»:

Կրեմլի պաշտոնյաները մշտապես զգուշացրել են Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից լարվածությունների հարուցման  կապակցությամբ: