Թուրքիան կրկին հակադրվել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i101008-Թուրքիան_կրկին_հակադրվել_է_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցներին
Թուրքիայի ԱԳ նախարաը մերժել է Իրանից էներգիայի ներկրումները դադարեցնելու հարցում ԱՄՆ-ի ներկայացրած ժամկետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2018 08:58 Asia/Tehran
  • Թուրքիան կրկին հակադրվել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին

Թուրքիայի ԱԳ նախարաը մերժել է Իրանից էներգիայի ներկրումները դադարեցնելու հարցում ԱՄՆ-ի ներկայացրած ժամկետը:

Չորեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլութ Չավուշօղլուն բողոքել է ԱՄՆ-ի կառավարության կողմից Իրանից էներգետիայի ներկրումները դադարեցնելու համար նկատի առնված վեցամսյա ժամկետի դեմ:

Չավուշօղլուն հավաստել է.«Թուրքիան չի կարող 6 մասվա կամ 2 տարվա ընթացքում փոփոխության ենթարկել իր էներգետիկ աղբյուրները և ոչ մեկը չի ողջունում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:

Թուրքիայի ԱԳ նախարարը մեկ անգամ ևս ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոնցերը անվանել է որպես այդ երկրի կողմից ընդունված միակողմանի որոշում: 

2018թ. նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ավելի քան 700 անձանց, ընկերությունների, բանկերի, ինքնաթիռների ու նավերի ներառել է իր շրջափակումների ցուցակում: 

Իրանի նախագահության իրվական ու միջազգային հարցերի կենտրոնի ղեկավար Մոհսեն Մոհեբին ասել է.«ԱՄՆ-ի դեղորայքային ու սննդային պատժամիջոցները հակասում են վերջինիս հայտարարություններին, որոնք դեռ շարունակվում են»: