Թուրքիան կրկին հակադրվել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին
Թուրքիայի ԱԳ նախարաը մերժել է Իրանից էներգիայի ներկրումները դադարեցնելու հարցում ԱՄՆ-ի ներկայացրած ժամկետը:
Չորեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլութ Չավուշօղլուն բողոքել է ԱՄՆ-ի կառավարության կողմից Իրանից էներգետիայի ներկրումները դադարեցնելու համար նկատի առնված վեցամսյա ժամկետի դեմ:
Չավուշօղլուն հավաստել է.«Թուրքիան չի կարող 6 մասվա կամ 2 տարվա ընթացքում փոփոխության ենթարկել իր էներգետիկ աղբյուրները և ոչ մեկը չի ողջունում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:
Թուրքիայի ԱԳ նախարարը մեկ անգամ ևս ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոնցերը անվանել է որպես այդ երկրի կողմից ընդունված միակողմանի որոշում:
2018թ. նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ավելի քան 700 անձանց, ընկերությունների, բանկերի, ինքնաթիռների ու նավերի ներառել է իր շրջափակումների ցուցակում:
Իրանի նախագահության իրվական ու միջազգային հարցերի կենտրոնի ղեկավար Մոհսեն Մոհեբին ասել է.«ԱՄՆ-ի դեղորայքային ու սննդային պատժամիջոցները հակասում են վերջինիս հայտարարություններին, որոնք դեռ շարունակվում են»: