ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում քաղբանտարկյալների պայմանների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i101021-ԵՄ_ն_մտահոգություն_է_հայտնել_Թուրքիայում_քաղբանտարկյալների_պայմանների_վերաբերյալ
ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քաղաքական ակտիվիստների, այդ թվում լրագրողների եւ գիտնականների ձերբակալման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2018 12:57 Asia/Tehran
  • ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում քաղբանտարկյալների պայմանների վերաբերյալ

ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քաղաքական ակտիվիստների, այդ թվում լրագրողների եւ գիտնականների ձերբակալման կապակցությամբ:

Reuters-ի հաղորդման համաձայն, Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը Անկարայում  հայտարարել է, որ խորապես մտահոգված է թուրքական բանտերում կալանավորված բազմաթիվ լրագրողների եւ գիտնականների վիչակի մասին:

Թուրքիայի արտգործնախարար Չուվաշօղլուի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսում, Յոհաննես Հանը հակադարձել է Եվրամիության արտաքին քաղաքականության  քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին:

Ասուլիսում Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ ազատ արձակվի նախկին պատգամավոր, Թուրքիայում ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար Սալահեդդին Դեմիրթաշը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես դատապարտել է Թուրքիային՝ Սալահեդդին Դեմիրթաշի հիմնական իրավունքների խախտման համար, և ընդգծել, որ նրա դեմ ուղղված մեղադրանքները քաղաքական բնույթ են կրում: