Էրդողանն ու Քերին հանդիպել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը
https://parstoday.ir/hy/news/world-i10111-Էրդողանն_ու_Քերին_հանդիպել_են_Վաշինգտոնում_Թուրքիայի_դեսպանատանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2016 06:48 Asia/Tehran
  • Էրդողանն ու Քերին հանդիպել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մամուլի համար փակ անցկացված հանդիպումը տևել է 45 րոպե: Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, արտգործնախարարության քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև նախագահականի գլխավոր քարտուղարի տեղակալ Իբրահիմ Քալընը:

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

Հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը չի հաղորդվում: