Գերմանիան երկարացրեց Արաբիային Գերմանիայի զենքի բեռնվածքների հանձնումն առկախելու ժամկետը
https://parstoday.ir/hy/news/world-i101142-Գերմանիան_երկարացրեց_Արաբիային_Գերմանիայի_զենքի_բեռնվածքների_հանձնումն_առկախելու_ժամկետը
Գերմանիայի զենք արտադրող ընկերությունները երկարացրեցին Արաբիային զենքի բեռնվածքների հանձնումն առկախելու ժամկետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2018 08:57 Asia/Tehran
  • Գերմանիան երկարացրեց Արաբիային Գերմանիայի զենքի բեռնվածքների հանձնումն առկախելու ժամկետը

Գերմանիայի զենք արտադրող ընկերությունները երկարացրեցին Արաբիային զենքի բեռնվածքների հանձնումն առկախելու ժամկետը:

Համաձայն «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հաղորդման, Գերմանիայի  զենք արտադրող ընկերությունները Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո կամավոր կերպով մինչև 2019 թվականի հունվար ամսվա կեսերն առկախեցին Արաբիային զենքի բեռնվածքների հանձնումը:

Գերմանիայի  ԱԳ նախարարությունն էլ արգելեց Խաշողջիի սպանության մեջ կասկածվող 18 անձանց մուտքը Գերմանիա:

Գերմանիայի կառավարությունը նաև առկախել է ապագայում Արաբիա զենքի արտահանմանը տված իր համաձայնությունը և հայտարարել է, որ խորհրդակցություն է կատարելու Գերմանիայի զենքի արդյունաբերության հետ դադարեցնելու Արաբիային զենքի այն բեռնվածքների հանձնումը, որոնց արտոնությունը տրվել է նախապես:

Սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետացավ:

Գերմանիայի տարբեր կուսակցություններ վերջին շաբաթներում պահանջել են Ջամալ Խաշողջիի սպանության պատճառով դադարեցնել Արաբիայի հետ հարաբերությունները: