Մակրոն.«Եվրամիությունը վերանայման կարիք ունի»
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Բրեքզիթի համաձայնագրի հաստատումից հետո, վերանայել Եվրամիության գործունեությունը:
Բրյուսելից «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կիրակի օրը Բրյուսելում կայացած Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովում հայտարարել է.«Հաշվի առնելով Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու՝ Բրեքզիթի շուրջ բանակցությունները, այս միությունը վերանայման և նոր ծրագրի մշակման կարիք ունի»:
Մակրոնը հավելել է.«Եվրամիությունը շատ թույլ կետեր ունի, որոնք պետք է վերացնել»:
Ֆրանսիայի նախագահն այն դեպքում է դրական գնահատել Բրեքզիթի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, երբ Բրիտանիայի խորհրդարանում (համայնքների պալատում) շատ անհամաձայնություններ կան համաձայնագիրը վավերացնելու համար:
Հայտնի է, որ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս կգա 2019թ. մարտին:
Այսօր Բրյուսելում կայացել է Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովը՝ Բրեքզիթի հարցով Բրիտանիայի և Եվրամիության բանակցությունների գործընթացը քննարկելու նպատակով: