Ցանկացած չկշռադատված քայլ անելու կապակցությամբ Պուտինը նախազգուշացրել է Ուկրաինայինի
https://parstoday.ir/hy/news/world-i101239-Ցանկացած_չկշռադատված_քայլ_անելու_կապակցությամբ_Պուտինը_նախազգուշացրել_է_Ուկրաինայինի
Ցանկացած չկշռադատված քայլ անելու կապակցությամբ նախազգուշացնելով Ուկրաինային, ՌԴ նախագան Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերին կոչ է արել ճնշում բանեցնել Կիևի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2018 14:19 Asia/Tehran
  • Ցանկացած չկշռադատված քայլ անելու կապակցությամբ Պուտինը նախազգուշացրել է Ուկրաինայինի

Ցանկացած չկշռադատված քայլ անելու կապակցությամբ նախազգուշացնելով Ուկրաինային, ՌԴ նախագան Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերին կոչ է արել ճնշում բանեցնել Կիևի վրա:

Երկուշաբթի երեկոյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում պարետային ժամ հաստատվելու կապակցությամբ:

Պուտինը խստորեն դատապարտել է Ուկրաինայի հրահրիչ քայլերը և այդ երկրի նավերի կողմից միջազգային օրենքների անտեսումը: Պուտինը հույս է հայտնել, որ Բեռլինի պաշտոնյաները հաջորդ չկշռադատված քայլերից հեռու կպահեն Ուկրաինայի պաշտոնյաներին: 

Երկուշաբթի օրը Կերչի նեղուցում տեղի ունեցած ծովային առճակատումից հետո Ուկրաինայի պառլամենտը վավերացրել է կառավարության կողմից 30 օր տևողությամբ պարետային ժամ հաստատելու դիմումը:

Կիրակի օրը ուկրաինական երեք նավեր, անցնելով Կերչի նեղուցը, մտել են ՌԴ-ի Ղրիմի թերակղզու ջրային տարածք և ռուսական նավերի հետ ընդհարվելուց հետո կանգնեցվել են ու հետախուզման ենթարկվել:

2014թ. Ուկրաինայում արևմտամետների իրականացրած հեղաշրջումից հետո լարվածություն է առաջացել ՌԴ-ի և Ուկրաինայի երկկողմ հարաբերություններում:

2014թ. Ղրիմի թերակղզում հանրաքվե անցկացվելուց և այդ տարածքը ՌԴ-ին միացվելուց հետո ՌԴ-Ուկրաիան լարված հարաբերությունները ավելի են սրվել: